ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.01.2020 | 00:04
«Իմ խոր­հուրդ­նե­րը նման չեն ձեր խոր­հուրդ­նե­րին, և ոչ էլ իմ ճա­նա­պարհ­նե­րը` ձեր ճա­նա­պարհ­նե­րին,- ա­սում է Տե­րը,- այլ, ինչ­պես եր­կինքն է հե­ռու երկ­րից, այն­պես էլ իմ ճա­նա­պարհ­ներն են հե­ռու ձեր ճա­նա­պարհ­նե­րից, և իմ խոր­հուրդ­նե­րը` ձեր խոր­հուրդ­նե­րից։ Ինչ­պես որ, ա­սենք, երբ անձրև կամ ձյուն է իջ­նում եր­կն­քից և կր­կին այն­տեղ չի վե­րա­դառ­նում, քա­նի դեռ չի ո­ռո­գել եր­կի­րը, չի ծլեց­րել ու պտ­ղա­բե­րել այն, սեր­մա­նո­ղին սերմ և ու­տե­լու հաց չի տվել, այդ­պես էլ պի­տի լի­նի իմ խոս­քը, որ ել­նում է իմ բե­րա­նից. նա դա­տարկ չի վե­րա­դառ­նա­լու, մինչև որ չկա­տա­րի այն, ինչ կա­մե­նում եմ ես։ Պի­տի հեշ­տաց­նեմ քո ճա­նա­պարհ­նե­րը, որ­պես­զի իմ ճա­նա­պարհ­ներն էլ դու պահ­պա­նես»։
Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը 55. 8-11
Դիտվել է՝ 2622

Մեկնաբանություններ